ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հարցազրույց Թումանյանի հեքիաթի մոտիվներով

Հարցազրույց Թումանյանի հեքիաթի մոտիվներով
02.05.2024 | 09:20

Էս պահին Պետրոսի հյուրը Կապիտուլյանտն է։

Կոնկրետ հարցեր է տալիս Պետրոսը` ոչ կոնկրետ պատասխաններ է տալիս Պողոսը։

ՈՒ ոչ մի հարց իր պատասխանը չի գտնում։

Սա զուտ Թումանյանի հեքիաթն է հիշեցնում.

- Պողո՛ս, գտա՞ր...

- Չէ՛֊։

- Պետրո՛ս, գտա՞ր...

- Չէ֊՛։

Չէ ու չեփչին փչե... ՈՒ մեկ-մեկու «դուխ» տալով փչում են ու փչում, արանքում կարևորելով լեգիտիմությունը։

Լեգիտիմություն, որի երաշխավորը լեգիտումությունն է։

Սա կյանք չի` հեքիաթ է: Հեքիաթ, որի մեջ ապրում ենք մենք։

Կհաղթի նա, ով ուժգին կփչի, կփչի ու էս հեքիաթը հօդս կցնդի:

Այնպես, ինչպես տարիներ շարունակ գունավոր ավազահատիկներվ պատկերված հնդկական գետնանկարը:

Հարցերին չի պատասխանում` ԲՐՆՁՈՒՄ Է։

Սա կատարյալ մաստեր կլաս է, որն այլ լեզվով կոչվում է` ԿՌՈՒՏԻՏ, երբ կարծես թե խոսում ես, բայց ոչինչ չես ասում։

Վերջում մի հարց էլ առաջացավ.

- Լինել ֆորպո՞ստ, թե՞ չլինել:

Էս անգամ ոնց որ Պողոսն ու Պետրոսը գտան պատասխանը.

«Ավելի լավ ա` չլինել, քան լինել ֆորպոստ»։

Բայց էդպես էլ չասացին` ու՛մ ֆորպոստը։

Վախում էին։

Ռուսից վախում են, թուրքից վախում են, բայց մեզանից չեն վախում` թքած ունեն։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ